copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:53 28-06-2022

Արգենտինան և Իրանը հայտ են ներկայացրել BRICS-ին միանալու համար. Զախարովա

Արգենտինան և Իրանը BRICS-ին (հինգ երկրների խումբ, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը) միանալու հայտ են ներկայացրել։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հաղորդել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մինչ Սպիտակ տունը մտածում էր, թե աշխարհում էլ ինչ կարելի է անջատել, արգելել և փչացնել, Արգենտինան և Իրանը դիմել են BRICS-ին միանալու համար»,- գրել է դիվանագետը Telegram-ում:

Իր հերթին Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հաստատել է, որ երկրի իշխանությունները դիմել են BRICS-ին անդամակցելու համար։ Այս մասին հաղորդվում է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական Telegram ալիքում։

Այս առնչությամբ դիվանագետը հույս է հայտնել, որ Իրանը կկարողանա շարունակել օգտակար լինել, իսկ BRICS-ը կբարձրացնի իր պետությանը արժեքը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը