Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:28 25-06-2022

Պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկում պատարագի ժամանակ ընկել է

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սայթաքել և ընկել է Նովոռոսիյսկում հավատացյալ արքայազն Պետրոսի և Մուրոմի արքայադուստր Ֆևրոնիայի եկեղեցու օծման ժամանակ:

75-ամյա պատրիարքը ընկել է, երբ իջել է բեմից, որից հետո շարունակել է պատարագը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Միջադեպը հայտնվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հեռարձակված տեսանյութում:

Պատրիարքն ասել է, որ ընկել է հարթ հատակի պատճառով, որի վրա թափվել էր սուրբ ջուր։

«Այն, որ ես այսօր ընկա, ոչինչ չի նշանակում։ Պարզապես հատակը հրաշալի է, նրան կարելի է նայել, այն այնքան փայլուն է ու հարթ։ Բայց երբ վրան ջուր է թափվում, նույնիսկ սուրբ, գործում են ֆիզիկայի օրենքները։ Այդ պատճառով այդ գեղեցիկ հատակի վրա ես այնքան անհաջող սայթաքեցի: Բայց Աստծու ողորմածությամբ՝ առանց որևէ հետևանքի»,- ասել է պատրիարքը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել