copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:24 23-06-2022

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները․ երկու դատավոր որոշման մասին հատուկ կարծիք են հայտնել

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ընթերցեց որոշումը, ըստ որի՝ ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, մասնակցությամբ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակիյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Ստեփան Միքայելյանի, Անի Մխիթարյանի, Սերգեյ Չիչոյանի և Վիգեն Քոչարյանի, դռնբաց նիստում քննություն առնելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, որոշեց բավարարել այն։

«Խորհուրդը որոշեց ԲԴԽ նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական հիմքով դադարեցնել։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն Մակիյանը և Չիչոյանը։ Դեմ են Մխիթարյանը և Միքայելյանը»։

Ջհանգիրյանը նաև հայտարարեց, որ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին։

Հիշեցնենք, որ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը։

Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն է։ Վարդազարյանն այդ հարցազրույցում խոսել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին, նշել, թե այդպիսով խախտվել է դատավորի չեզոքության սկզբունքը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ փաստաբան Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել