copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:41 23-06-2022

Եթե դուք հայտարարում եք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից․ ՀՀ նախագահ

Պետք է իրատես լինենք,եթե դուք հայտարարում եք, դուք զրկվում եք մանևրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերենք պոպուլիզմից և հանրային խոսքից: Մենք սա չենք անում, մենք ամեն ինչ խառնում ենք իրար:

Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին «Առաջին ալիքի» եթերում`Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով հարցին, թե համաձայն է ընդդիմության այն թեզի հետ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Եվ պետք չէ պատասխանատուներին, այն մարդկանց ովքեր բանակցային գործընթացի մեջ են, ովքեր պատասխանատու են նաև մեր երկրի համար, զրկել այդ հնարավորությունից: Վարչապետը խիզախություն ունեցավ դրա մասին բաց խոսելու, բայց դրա մեջ ինչ վատ բան կա: Ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակավ ասենք: Հիմա ես ինչ-որ խոսել եմ անձնական հանդիպումներում, ես չեմ ներկայացնում, որովհետև ես պայմանավորվածություն չունեմ այդ մարդու հետ, որի հետ խոսել եմ, որ պետք է ներկայացնեմ, և դրա իրավունքը չունեմ, բացի ես հասկանում եմ կարևորությունը իմ խոսքի, դրսում բարձր ասելու և դրա ռիսկերը:

Տարբերությունը շատ մեծ է, մեր ընդդիմությունն էլ լավ գիտի, ընդդիմության մեջ մարդիկ կան, որոնք այդ իրավիճակներում են հայտնվել և այդ առումով իրենց պահվածքն է ինձ համար, չեմ ուզում մեկնաբանել կարող եմ ասել հարցական, այսպես ձևակերպեմ, որովհետև մի այսպիսի հարց կա, իսկապես բոլորս սրտացավ ենք Արցախի հարցում, իսկ ես ընդունում եմ, որ բոլորս սրտացավ ենք, ես այդպես եմ ընդունում, Սրտացավությունը պետք է արտահայտվի նրանով, որ բոլորը ամենքս մեր տեղը մեր անելիքը անենք: Նույն ընդդիմությունը անելիք ունի, իշխանությունը իր անելիքը գիտի առավել ևս, հասարակությունն ունի իր անելիքը»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը