Ներքին 4 տարի առաջ - 22:05 22-06-2022

Ջհանգիրյանը, լինելով նիկոլական իշխանության կարկառուն ներկայացուցիչ, խոստովանում է, որ իրենք պաթոլոգիկ վախ ունեն Քոչարյանից և Դաշնակցությունից․ Վահե Եփրիկյան

«Այն, որ այս ձայնագրույթունն առկա է, դա արդեն հանցագործություն է, այս ձայնագրությունը, շուրջ 10 րոպեանոց հանցագործություն է, անընդհատ հանցագործություն է, դրա ամեն երկրորդ բառը հանցագործություն է»։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ընթացքում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Ջհանգիրյանական արդարադատությունը երբեք չի փայլել արդարության կամ արդարադատության ոգով, բայց այստեղ խոսքն այն մասին է, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ-ում հանցավոր արդարադատության քավորն է այն իմաստով, որ մարդն ասում է՝ «ինձ համար 1-ն էլ է 1000, 1000-ն էլ է 1։ Ջհանգիրյան Գագոն եմ, ինչ ուզել, արել եմ»»։

Փաստաբանն ընդգծեց, որ մի քանի արտահայտություն կա ձայնագրության մեջ, որոնք իրար կողքի դնելու դեպքում ձևավորվում է այն համոզումը, որ Հայաստանում արդարադատությունը ոչ թե իրականացվում է Քրեական օրենսգրքի կամ որևէ այլ օրենսգրքի ոգով, այլ Ջհանգիրյան Գագիկի տերերի ոգով, կամքով և ցանկությամբ։

«Ասում է՝ «վզիս դրել են», այսինքն՝ մարդ կա, որ իրա վզին դրել ա, այսինքն՝ ՀՀ-ում կա մարդ, որ Ջհանգիրյան Գագիկի վզին դրել է, մարդ, ով Հայաստանում վերջին պաշտոնյան չէ, որ դատավորներին պաշտպանող պաշտոնյան է։ ՀՀ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հասկանա, եթե վաղը ինքը Ջհանգիրյան Գագիկի, նրա մերձավորներից որևէ մեկի հետ իրավական խնդիր ունենա, կարո՞ղ է Ջհանգիրյան Գագոյի համար «2-ը լինել 1000», չէ «1-ն է լինելու 1000», ու էդ մարդը չի կարողանալու որևէ կերպ պաշտպանել իր իրավունքները»։

Փաստաբանն ընդգծեց, որ 2 օր է՝ սպասում է, որ իրավական համակարգը դեմքը փրկելու համար ինչ-որ իրավական գործընթաց կնախաձեռնի։ «Չկա, ոչ մի բան չկա։ Այսինքն՝ ՀՀ արդարադատությունը Ջհանգիրյան Գագոյին, որ տեսնում է՝ դառնում է իմպոտենտ, ու չի գործում»։

Նա ընդգծեց նաև, որ Ջհանգիրյանը բոլոր հնարավոր ձևերով դատական իշխանությունը ծառայեցրել է Փաշինյանի իշխանությանը․ «Նա բանտիկով չագուչի բանտիկն է եղել։ Նա պատրաստ է թաղել ամեն ինչ, միայն թե Քոչարյանը հետ չգա։ Այսինքն՝ Գագիկ Ջհանգիրյանը, լինելով նիկոլական իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, խոստովանում է, որ իրենք պաթոլոգիկ վախ ունեն Քոչարյանից և Դաշնակցությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել