copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:12 22-06-2022

Ընդդիմադիր գործիչը դատվել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Թուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով: Հաղորդում է ermenihaber-ը:

Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը:
Մեղադրող դատախազն Օնդերի այս հայտարարությունը որակել էր որպես նախագահի հասցեին վիրավորանք ու պահանջել դատապարտել հենց այդ հոդվածով։ Նախկին պատգամավորի համար պահանջվել էր 1-ից 5 տարվա ազատազրկում:

Դատարանի որոշումը կարդացող դատավորը, նշելով, որ բիծ բառը վիրավորանք է պարունակում, հայտարարել է, որ Օնդերը դատապարտվում է 10 ամսվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը հետաձգել է պատժի կիրառումը՝ նշանակելով 5 տարվա պայմանական ազատության շրջան:

Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորի դատապաշտպանը հայտարարել է, որ որոշումը հակասում է օրենքներին՝ տեղեկացնելով, որ վճիռը բողոքարկելու են բարձր դատարաններում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը