copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:58 21-06-2022

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են ուկրաինական պատերազմում ԱՄՆ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին

Արդեն ԱՄՆ-ի առնվազն երկրորդ քաղաքացին է զոհվել ուկրաինական պատերազմում, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Recorder-ում հրապարակված մահախոսականի համաձայն, 52-ամյա Սթիվեն Զաբելսկին զոհվել է մայիսի 15-ին, Զապորոժիեի Դորոժնյանկա գյուղում տեղի ունեցած մարտերի ժամանակ։

Ըստ Rolling Stone-ի, ԱՄՆ բանակի վետերանը պայթել է ականի վրա։

Ըստ Washington Post-ի, Զաբելսկու զոհվելու փաստը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Դիվանագետները հայտարարել են, որ կապի մեջ են զոհվածի ընտանիքի անդամների հետ և նրանց անհրաժեշտ հյուպատոսական օգնություն է ցուցաբերվել։ Պետդեպարտամենտը հրաժարվել է այլ մեկնաբանություններից:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը