copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:58 21-06-2022

Ով կփոխարինի ԱԺ-ում Արթուր Վանեցյանին, եթե նա վայր դնի մանդատը

Մամուլն այսօր գրել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով «Դիմադրության» շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաև մանդատի հարցին եւ հայտարարի այն վայր դնելու մասին:

Եթե Վանեցյանը մանդատը վայրը դնի, ապա այն բաժին կհասնի խմբակցության ընտրացուցակի հաջորդ՝ 8-րդ համարի ներքո հանդես եկող Մարտուն Գրիգորյանին։

Գրիգորյանն անկուսակցական է։

2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ֆինանսների և վարկի ֆակուլտետը՝ տնտեսագետի մասնագիտությամբ։

2001-2003 թթ աշխատել է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ում՝ որպես աշխատակազմի ղեկավար։ Ապա 2003-2007 թթ․-ին՝ որպես «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ։

Նույն՝ 2003-2007 թթ․-ին եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոկայան» ՓԲԸ Գյումրու ավտոկայանի պետի տեղակալը։

2006 թվականին ընտրվել է Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։

2007 թվականի մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։

2007-2009 թթ․ եղել է Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2009-2012 թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2008 թվականին առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու։

2009 թվականից ԲՀԿ անդամ է, ընտրվել է ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ։
2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։

Եղել է 5-րդ գումարման ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Այնուհետև եղել է Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

2015 թվականի մարտի 6-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ կուսակցությանը»։

Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Տրդատ III Արշակունի» ոսկե մեդալով, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալով, ՀԱՕԿ-ի բարձրագույն պարգև ոսկե շղթայով, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով, ՀԱՕԿ-ի շքանշանով, «Ալբերտ Ազարյան» մեդալով, ինչպես նաև ստացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան