Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:21 20-06-2022

Երկուսն էլ ոչ թե անաչառ իրավապաշտպան են, այլ իրենց և իրենց կլանի շահերի ներկայացուցիչներ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Միշտ փորձել եմ ձեռնպահ մնալ նախկին գործընկերներիս պատասխանելիս նրանց անունները հնչեցնել։ Սակայն այսօր, տեսնելով նրանցից ոմանց արձագանքները Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան զրույցի ձայնագրման հետ կապված, որոշեցի խախտել լռությունս։

Սկսեմ իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ Վարդան Հարությունյանից։ Վարդանը զայրացած է, ոչ թե ձայնագրության բովանդակությունից, այլ բուն ձայնագրության փաստից՝ մեղադրելով Ռուբեն Վարդազարյանին։ Կարելի էր նրան հասկանալ, քանի որ իսկապես այն տգեղ երևույթ է, չնայած սա ինքնապաշտպանության թերևս միակ մեթոդն է։ Սակայն, իրեն իրավապաշտպան համարողը, նախ պետք է անդրադառնար զրույցի բովանդակությանը, խստորեն քննադատեր վարչապետ կոչեցյալին, Գագիկ Ջհանգիրյանին, պահանջեր նրանց հրաժարականները, հետո խստորեն քննադատեր Ռուբեն Վարդազարյանին։ Եվ վերջապես, Վարդան Հարությունյանը չբողոքեց, երբ գաղտնի ձայնագրել և քրեական գործեր էին հարուցել, կալանավորել Արմեն Չարչյանին, Ավետիք Չալաբյանին այն դեպքում, որ Ռուբեն Վարդազարյանն ընդունում է իր կողմից ձայնագրման փաստը։ Թե՞ նրանց կարելի էր, իսկ Ջհանգիրյանին՝ ոչ։

Հաջորդը խորն ու անաչառ վերլուծաբան, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն է։ Նա նույնպես չի մեկնաբանում զրույցի բովանդակությունը, այլ ընկնում է «պեչենու բաղերը»՝ հիշելով Արթուր Վանեցյանին, այլ դատավորների՝ ըստ էության արդարացնելով Գագիկ Ջհանգիրյանին։ Բոլորովին չեմ արդարացնում Արթուր Վանեցյանին, հատկապես հայտնի ձայնագրությունից հետո։ Իսկ դու՞, Ստյոպա, այն ժամանակ ծպտուն հանեցի՞ր, թե քեզ համար կարևորը Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումն էր, թեկուզ անօրինական ձևով։

Իրականում, երկուսն էլ ոչ թե անաչառ իրավապաշտպան և վերլուծող են, այլ իրենց և իրենց կլանի շահերի ներկայացուցիչներ և այդ շահի կարևոր բաղադրիչը Արցախի հանձնումն է»

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից