copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:24 20-06-2022

Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ տուժածի վիճակը ծանր է

Այսօր՝ ժամը 08:24-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատանսպորտային պատահար:

Օգնություն ցուցաբերելու նպատակով, ժամը 08:25-ին, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր:

Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակիչը, իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Ա․Պ-ն մարմնական վնասվածքներով, «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով, տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Ըստ բժիշկներից ստացած տեղեկության՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

Փրկարարներն իրկանացրել են կանխարգելիչ միջոցառումներ՝ հոսանքազրկել ավտոմեքենան և վերադարձել մշտական տեղակայման վայր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին