copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:13 20-06-2022

Տեղի է ունեցել Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Հունիսի 20-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Օրակարգում ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ու «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքի նախագծի քննարկման հարցերն էին։

««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է նախագծի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արամ Գրիգորյանը։ Նախագծով առաջարկվում է՝ հրատապ հարցերով Ազգային ժողովի նիստ կամ նստաշրջան գումարել կամ անցկացնել նաև ոչ աշխատանքային օրերին:

ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման նպատակը երաշխավորության ինստիտուտի կատարելագործումն ու երաշխավորների իրավունքների պաշտպանությունն է:

«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» որոշման նախագծի ընդունմամբ կհամապատասխանեցվի Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը, ինչպես նաև նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ՝ լիազորությունների ամբողջ ժամկետով, ինչպես նաև պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից 5 տարվա ընթացքում, նշանակվել հանձնաժողովի անդամ:

Նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը և ներկայացվելու են ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»