copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:53 20-06-2022

Ատելության քարոզի պտուղները․ երբ Փաշինյանին հայհոյելը մահվան է հավասար

Weekend-ը ամենևին էլ բարի չէր մեզ համար․ նախ Վարդենիսի ուղղությամբ թշնամու կրակոցից զինվոր մահացավ, իսկ երեկոյան արդեն Ապարանում վիճաբանությունը ավարտվեց մահվան ելքով։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ապարան-Նիգավան միջնահատվածում ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։ 2 երիտասարդ զոհվել է, իսկ 5-ը՝ վիրավորվել։

Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ Հայաստանում քաղաքական նախասիրությունները այնքան են սրված եւ ծայրահեղացված, որ մարդիկ պատրաստ են միմյանց սպանել։ Ի դեպ, ուրիշ, հեռավոր եւ երջանիկ երկրներում մարդիկ չգիտեն անգամ, թե ով է իրենց նախագահը, վարչապետը։ Սա, իհարկե, իշխանության ատելության քարոզի բացառիկ «ձեռքբերումն է», չես կարող շուրջ 4 տարի «սպառնալ» եւ «հայհոյել» նախկիններին, ընդդիմախոսներին, իսկ դա որեւէ հետեւանք չունենա իրականության մեջ։ Այս միջադեպը վատ խորհուրդ ունի իր մեջ ոչ միայն իր բովանդակությամբ, էությամբ, այլեւ ասոցիացիաներով։

Նախկինների անբաժանելի մասնիկ երկրորդ նախագահին թիրախավորող ՔՊ-ականները շատ էին շահարկում Պապլավոկում տեղի ունեցած սպանությունը՝ «պրիվետ Ռոբ» խոսքերի համար, շահարկեցին, եւ ահա խնդրեմ՝ գերազանցեցին, ինչպես ասում են, խոսքը ուժ ունի, իսկ տատս կասեր՝ «մուհալ մի արա, չգիտես գլխիդ գալիքը»։ Հիմա այս ողբերգության ֆոնին ՔՊ-ական «ադեկվատության» բարձունքից արձագանքում է ուսապարկերի չեմպիոն Վահագն Ալեքսանյանը՝ մատ թափ տալով լրատվամիջոցների վրա, թե «տեսնես ո՞ր լրատվականը ավելի անբարոյական սուտ կգրի Արագածոտնի ողբերգական դեպքի մասին․ այս պահին, իհարկե, հստակ առաջատար կա, բայց մինչև առավոտ հուժկու պայքար է գնալու առաջատարի տեղի համար»։ Նրա դեպքում ողորմածիկ տատս կասեր՝ «դու քո դարդը լացի, բալա ջան, խալխի հետ ինչ գործ ունես»։

Այսինքն՝ վարչապետին հայհոյելու համար մարդ են սպանում, զոհեր եւ վիրավորներ կան, իսկ պատգամավորի դարդը լրատվամիջոցներն են։ Դրանից լավ եւ ճիշտ չի՞ լինի պարզաբանել տեղի ունեցածը, մեկնաբանությամբ հանդես գալ, թե իշխանությունը մեղավոր չէ, անգամ երբ ինքն է կրակում։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը լավ առաջարկ էր արել, որ «եթե պիտի հայհոյանքը հիմարաբար քրեականացնեիք, հետո «Ֆրիդոմ հաուզ»-ների ճնշմամբ ապաքրեականացնեիք, որ մարդկանց օրը ցերեկով սպանեք, ավելի լավ չէ՞ր միանգամից «Նիկոլ» անունը հնչեցնելը քրեականացնեիք. միևնույնն ա, որպես հայհոյանք ա ընկալվում, ու դա ընդմիշտ ա լինելու»։ Իսկ միգուցե ձեռքի հետ պարզեք նաեւ, թե ինչու է Նիկոլ անունը հայհոյանք ընկալվում․․․։

Հ․Գ․ Կեսգիշերն անց ոստիկանությունը ափալ-թափալ հայտարարեց, թե Նիգավանում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի արդյունքում հնչել են կրակոցներ, միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում։ Ինչպիսի՜ օպերատիվություն, հետաքրքիր է՝ իսկ ինչպես են այսքան արագ պարզել՝ կենցաղայի՞ն է, թե՞ քաղաքական, եթե մասնակիցները վիրավոր են, իսկ 2-ը մահացել են․․․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում