Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:34 17-06-2022

Երևանում ԱԱԾ-ի ամրացված շենքը և հարակից հողամասը դրվել են վաճառքի՝ մրցույթով. նվազագույն արժեքը՝ 2․59 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով նախատեսվում է ՀՀ ԱԱԾ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող քաղաք Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը ներկայացնել օտարման՝ մրցույթով:

Օտարման առաջարկվող գույքը ԱԱԾ-ին է հանձնվել 2018 թվականին, գույքն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։

Գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։

Ներկայացված նախագծով առաջարկվում է շենքն ու հողամասը կրկին ներկայացնել օտարման՝ մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել 2 592 490 000 դրամը։
Գույքի զբաղեցրած, օգտագործծման ու սպասարկման համար հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը կազմում է 309 497 262 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 1 726 860 դրամ գումարը։
Նախագծով սահմանվել է նաև, որ Գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում Գնորդը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով։

Գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնած ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում Գնորդը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով։

Նախագծով սահմանվում է նաև, որ գույքի վաճառքի գինը գնորդները կարող են վճարել միանվագ, ինչպես նաև 3 տարիների ընթացքում (ըստ հայտատուների կողմից ներկայացված առաջարկների հաշվարկվում է կշռային գործակիցներ և առավելություն է տրվում միանվագ վճարում առաջարկող հայտատուին), որը կարծում ենք հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել