copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:31 17-06-2022

Եվրահանձնաժողովը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում կաջակցի Ուկրաինային և Մոլդովային, իսկ Վրաստանին կմերժի

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ իր եզրակացության մեջ կողմ կարտահայտվի այն Ուկրաինային և Մոլդովային տրամադրելու հարցում, իսկ Վրաստանին՝ կմերժի։ Այս մասին հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվիակը։

«Եվրահանձնաժողովը նախնական համաձայնության է եկել. Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ կտրամադրվի հիմա, դրան կհաջորդեն պայմանները, որոնք պետք է կատարվեն: Վրաստանի դեպքում նախ պայմաններն են, իսկ թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունը՝ ավելի ուշ։ (Այս հանձնարարականը) առաջնորդները կքննարկեն հաջորդ շաբաթ Եվրոպական խորհրդի նիստում»,- Twitter-ում գրել է Ռիկարդ Յոզվիակը:

Նիդեռլանդական NOS պարբերականը, հղում անելով «հավաստի աղբյուրին», գրում է, որ Եվրահանձնաժողովն իր եզրակացության մեջ առաջարկելու է Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրել, բայց դրա շուրջ բանակցություններ սկսելու պայմանով, մասնավորապես՝ օրենքի գերակայության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։

Պարբերականը գրում է, որ Մոլդովային նույնպես կառաջարկվի թեկնածուի կարգավիճակ, սակայն դրա շուրջ բանակցությունները սկսելու համար էլ ավելի շատ պահանջներ կառաջադրվեն։

Ինչ վերաբերում է Վրաստանին, Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա երկրին նման կարգավիճակ չտրամադրել՝ մինչև չկատարվեն «երկար ցուցակում» նշված պահանջները, գրում է NOS-ը։

Եվրահանձնաժողովի պաշտոնական որոշումը կհրապարակվի ուրբաթ օրը՝ հունիսի 17-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը