Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 16:30 16-06-2022

Ստացվեց, որ ընդդիմությունն էլ խաբեց ժողովրդին

Մամուլն այսօր գրեց, որ ընդդիմությունը պայքարը շարունակելու է խորհրդարանում։ Այսինքն՝ խելոք, գլուխները կախ գնալու են, նստեն Ազգային ժողովում ու նորից փորձեն ինչ-որ բան անել, որովհետև փողոցով, ինչպս տեսնում ենք, չստացվեց։ Բայց դա չեն ուզում խոստովանել։ Ասում են՝ մենք մեր օրակարգով ենք գնալու Ազգային ժողով։ Իրենց օրակարգն էլ, ինչպես տեսնում ենք, մերժվում է։ Բայց այս անգամ ժողովրդին զբաղեցնելու նոր օրակարգ են գտել՝ վարչապետին անվստահություն հայտնյելու գործըթանց նախաձեռնելը, որ հնարավոր կլինի օգոտոսի 2-ից հետո, երբ լրանա նրա պաշտոնավարման ժամկետը։ Բայց դրա համար էլ 25 ՔՊ-ականի ձայն է հարկավոր, որոնց դեռ պետք է կարողանան համոզել։ Իսկ ՔՊ-ն այսօր ամուր է առավել, քան երբևէ։

Ստացվեց, որ ընդդիմությունը խաբեց ժողովրդին ու խաբեց հերթական անգամ՝ առանց ամաչելու՝ մարդկանց աչքերին ուղիղ նայելով։ Հետևաբար, ինչո՞վ է տարբերվում այս ընդդիմությունը գործող իշխանությունից, եթե նրանք էլ են խաբում, իրենք էլ։ Ի՞նչ է նշանակում՝ մենք խորհրդարան կվերաադառնանք մեր օրակարգով։ Ձեր օրակարգը Նիկոլ Փաշինյանին հեռացնելը պիտի լիներ, որը չեղավ կամ չարեցիք՝ չցանկանալո՞վ, թե՞ անկարողութունից ելնելով, դա այլ հարց է։ Հիմա ի՞նչ նոր օրակարգ պիտի բերեք ԱԺ, որը բեկում կմտցնի իշխանության օրակարգում ու կստիպի Նիկոլին լքել իշխանությունը։

Դուք ձեր ասծաներին հավատո՞ւմ եք, թե՞ բան է, ասում եք, որ եթեր լցնեք։ Տարրական հաշվարկ գոնե չունե՞ք, որ հասկանաք՝ ինչ օրակարգ էլ բերեք խորհրդարան, ՔՊ-ական ձայների մեծամասնությամբ այն մերժվելու է։ Դուք ինչի՞ վրա եք ձեր հույսը դրել, ՔՊ-ականների ողջախոհությա՞ն։ Իսկ ժողովուրդը ձեր ինչի՞ վրա պիտի այսուհետ հույսը դնի՝ խելացնորությա՞ն, թե՞ խելքի պակասի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան