Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:25 15-06-2022

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսին

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունիսի 15-ին հանդիպել է Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսին:

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման սկզբում Ատիկայի նահանգապետը, ողջունելով դեսպան Մկրտչյանին, անդրադարձել է երկու երկրների և ժողովուրդների բարեկամական կապերին, ընդհանուր պատմությանը և մարտահրավերներին` կարևորելով համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման անհրաժեշտությունը:

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է երկու ժողովուրդների կապերին, երկրների միջև հարաբերություններին և այդ համատեքստում կարևորել տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությունը, հատկապես` տնտեսության, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ քաղաքական բարձր մակարդակով շփումների հետ մեկտեղ չափազանց կարևոր է նաև զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը՝ մարզերի մակարդակով փոխգործակցությունն ու այդ համատեքստում կարևորել փոխադարձ այցելությունները:

Դեսպանը խորին երախտագիտություն է հայտնել Ատիկայի նահանգապետին ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին աջակցելու համար:

Նշվում է, որ Ատիկայի նահանգապետ Յորղոս Պատուլիսն ընդգծել է հունահայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-հունական հարաբերություններն առավել ամրապնդելու հարցում:

Կողմերը քննարկել են Հայաստանի զբոսաշրջային վայրերը, ինչպես նաև հայկական արտադրանքը Հունաստանում առավել արդյունավետ ներկայացնելու անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան