copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:19 15-06-2022

2021թ․-ին Ռուստամ Բաքոյանը լուսանկար էր հրապարակել քաղաքացիական կնոջ հետ

Մի քանի օր առաջ իշխանական թիմի հետ կապված հերթական աղմկահարույց պատմությունը բացահայտվեց։

Այս անգամ պատմության հերոսը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էր։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ պատգամավորի քաղաքացիական կինը լրագրողներին պատմել էր, թե ինչպես է պատգամավորը անընդհատ ծեծել իրեն, ու ինչպես է ինքը շուրջ 15 հազար դոլար գումարներ նվիրել պատգամավորին։ Թեև լուսանկարները, որոնք հասցրել էին տարածվել նյութերի հետ, ապացուցում էին, որ այն ամենը, ինչ պատմել է կինը, առնվազն ծեծի մասով իրական են, սակայն օրեր անց թե՛ կինը, թե՛ պատգամավորը հերքեցին բոլոր հրապարակումները և այն ամենը, ինչ ասվել էր։

Կնոջ լուսանկարներն ավելի վաղ հայտնվել էին մամուլում։ Դեռ 2021թ․-ի հունվարին Բաքոյանը լուսանկար էր հրապարակել կնոջ հետ՝ գրելով․ «Ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո հավես օր պարգևածը»։

Բաքոյանի կինը՝ Լիլիթ Ղազարյանը, մանկավարժական կրթություն ունի, նաև դիմահարդար է։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել