Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:04 14-06-2022

Կառավարությունը պատրաստ է ռուսերենի զարգացման, տարածման համար բոլոր միջոցները իրականացնել․ Խաչատրյան


Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե Լավրովը Հայաստանում հայտարարեց, որ Հայաստանում ռուսական դպրոցները պետք է շատացնեն, բայց մենք գիտենք, որ իշխող քաղաքական թիմում երկար տարիներ եղել են հակառուսական տրամադրվածությամբ ներկայացուցիչներ, բայց հիմա շատ սիրով ընդունում են Հայաստանում ռուսական դպրոցների ավելացումը, արդյո՞ք սա հակասական չէ և մեր լեզվի պահպանման խնդրին չի դիպչում, ասաց․

«Ինչքան էլ ջանաք, որ հարցի մեջ ընդգծվի այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները հակառուս են և հիմա դառնում են ռուսամետ, նման բան չկա։ Կոնկրետ ես շատ կողմ եմ, որ ռուսական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում զարգացում ապրի, այդ ուղղությամբ նաև մի շարք միջոցներ ենք ձեռնարկել, բայց նաև ասեմ Ռուսաստանի Դաշնության համապատասխան նեչկայացուցիչներին և դեսպանատան, և ովքեր իրավասություններ ունեն այդ կրթության ոլորտում այլ երկրներում կրթական ոլորտում միջոցառումներ ձեռնարկել, ես միշտ ասել եմ, որ նախ և առաջ պասիվությունը իրենցից է գալիս։
Օրինակ՝ Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցը, որը միշտ ռուսական թեքումով է եղել, այսօր չունի ռուսական դասագրքեր, մենք բազմաթիվ անգամ դիմում ենք, այդ հարցը նորից ձգձգվում է։ Հայաստանը և մեր Կառավարությունը միշտապես պատրաստ են ռուսական լեզվի զարգացման, տարածման համար բոլոր միջոցառումները իրականացնել, բայց պետք է նախաձեռնի նաև ռուսական կողմը»,- ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով