Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:43 14-06-2022

Ռուս միլիարդատերը պարտվել է Ֆրանսիայում իր անշարժ գույքի հասցեների հրապարակման վերաբերյալ դատը

Ֆրանսիայի Գերագույն դատարանը մերժել է ռուս միլիարդատեր, Letter One-ի և «Ալֆա գրուպ»-ի համահիմնադիր Ալեքսեյ Կուզմիչյովի հայցը, որը վիճարկել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից Փարիզում իր տան և Սեն Տրոպեում գտնվող վիլլայի գտնվելու վայրի վերաբերյալ տվյալների հրապարակումը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Մարտի 15-ին Կուզմիչյովը ներառվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ուկրաինա ռուսական ներխուժման հետ։ ԵՄ-ն նրան անվանել է «Ռուսաստանի ամենաազդեցիկ անձանցից մեկը», որը «Պուտինի հետ ունի գործնական հարաբերություններ»։ Դրանից հետո ռուս գործարարի անշարժ գույքը սառեցվել է, իսկ նրա տան ու վիլլայի հասցեները համացանցում հրապարակվել են Ֆրանսիայի իշխանությունների ապրիլին ընդունած հրամանագրի համաձայն։

Կուզմիչյովը հայտարարել է, որ այդ տեղեկությունների բացահայտումը սպառնալիքի տակ է դրել իր ընտանիքի կյանքը։ Սակայն դատարանը հանգել է այն եզրակացության, որ այս տեղեկատվության հրապարակումը եղել է օրինական ռուսական ակտիվների սառեցման արշավի շրջանակներում՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման: Դատավորների կարծիքով՝ Կուզմիչյովի անշարժ գույքի մասին տեղեկատվության հրապարակումը հնարավորություն կտա խուսափել այն վարձակալության հանձնելուց կամ ընկերությունների միջև մասնավոր պայմանագրով բաժնետոմսերի տեսքով վաճառքից։

Ֆրանսիայի իշխանությունները կալանել են Կուզմիչյովին պատկանող երկու զբոսանավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 90 մլն եվրո։ Ռուս միլիարդատերը նաև ունի 57 միլիոն դոլար արժողությամբ վիլլա ֆրանսիական Ռիվիերա ծովափնյա Սեն-Տրոպե քաղաքում և անշարժ գույքի երեք օբյեկտ Փարիզի կենտրոնի մեծ բնակելի շենքում: Դրանք բոլորը սառեցված են։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել