Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:35 14-06-2022

100 հազար տուգանք է սահմանվում տրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար. Արմեն Խաչատրյանի նախագիծը

ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի նախագիծը քննարկելիս նախագծի հիմնական զեկուցող, Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է մի քաղաքականություն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովության ոլորտում, համաձայն որի՝ առաջնահերթությունը տրվում է ոչ թե պատժի խստությանը, այլ անձին դաստիրակելու և իրավախախտում չկատարելու տրամաբանությանը։

«Այս տրամաբանությունից ելնելով, ուսումնասիրելով բնագավառում իրականացվող նորմերը՝ նպատակահարմար է փոփոխություններ կատարել վարչական փոփոխություններ կատարել օրենսգրքի 129. 2 հոդվածով, որով նախատեսում է պատասխանատվություն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ։ Հոդվածի առաջին մասում նախատեսված է, որ եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր տասը օրվա համար կտուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ 100 հազար դրամը։ Այսինքն՝ իրավասու մարմինը՝ ոստիկանությունը, իրավասու է յուրաքանչյուր տասը օրը մեկ այն տրանսպորտային սեփականանտերերի նկատմամբ, ովքեր չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնի վարչական տույժ իրականացնելու մասին որոշում՝ 5000 դրամի չափով, և ուղարկի հասցեատիրոջը, տարվա մեջ ոչ ավել, քան 20 անգամ, իսկ երկրորդ մասով 100 հազար տուգանք է սահմանվում այն տրասնպորտային միջոցը վարողի նկատմամբ, ով վարում է տրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ պայմանագրի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում