Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:09 14-06-2022

Դիվանագիտական ծառայության օրենքում բացերը պետք է լրացվեն, որ համահունչ քայլի հանրային ծառայության հետ. Վարդանյան

ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ներկայացնելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտնեց, որ այն ընդունվել է 2000 թվականների սկզբին և արտացոլել է կաոնակարգվող դիվանագիտական ծառայության և հանրային ծառայության փոխհարաբերությունների սկզբունքների հիման վրա դիվանագիտական հարաբերությունները։

«Վերջին քսան տարիների ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել մեր հանրային ծառայության ոլորտում թե դիվանագիտական ծառայությունները կարգավորող այլ իրավական ակտերում, ինչը հանգեցրել է որոշակի շփումների անհրաժեշտության։ 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններից հետո «Հանրային ծառայության» մասին օրենքի հիման վրա պետք է հստակեցումներ մտցվեր օրենքում, ինչը չի իրականացվել ամբողջ ծավալով, որը բերել է որոշակի իրավական բացեր, որոնք անհրաժեշտ էր լրացնել, որ դիվանագիտական ծառայության համակարգը համահունչ քայլեր հանրային ծառայության համակարգի հետ, և ընդհանրապես հաշվի առնել այն առանձնահատկությունները, որոնք առկա են դիվանագիտական ծառայության ոլորտում։ Ի տարբերություն հանրային ծառայության՝ դիվանագիտական ծառայությունը ունի իր առանձնահատկությունները»։

Հիշեցնենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և հավանության արժանացել հանձնաժողովի անդամների կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը