copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:15 13-06-2022

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին՝ վերջերս Չինաստան կատարած այցի ֆոնին, որն արժանացել էր ակտիվիստների և արևմտյան քաղաքական գործիչների սուր քննադատությանը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

«Քանի որ ավարտվում է իմ՝ որպես Գերագույն հանձնակատարի պաշտոնավարման ժամկետը, խորհրդի 50-րդ նիստը կլինի վերջինը, որի ժամանակ ես ճեպազրույց կանցկացնեմ», - հայտարարել է նա:

Հունվարին Չինաստանը համաձայնեցրեց Բաչելետի այցը Չինաստանի Սինցզյան շրջան 2022 թվականի առաջին կեսին՝ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Նա Չինաստան մեկնելու թույլտվություն էր փորձում ստանալ 2018 թվականի սեպտեմբերից։ Թույլտվությունը տրվել էր պայմանով, որ այցը կլինի «բարեկամական» և «չի ձևակերպվի որպես հետաքննություն»:

Ինչպես նշում է The Guardian-ը, հունիսի սկզբին տասնյակ իրավապաշտպան կառույցներ Բաչելետին կոչ արեցին հրաժարական տալ՝ նրան մեղադրելով Պեկինի «վայրագությունների» վրա աչք փակելու համար։

Եվրախորհրդարանն իր հերթին էր բանաձև ընդունել, որը դատապարտում էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին՝ ույղուրների նկատմամբ Չինաստանի իշխանությունների գործողություններին պատշաճ գնահատական չտալու համար։

Միացյալ Նահանգներն անցած տարի պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի դեմ՝ հիմնականում մահմեդական ավելի քան 1 միլիոն ույղուրներին և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին համակենտրոնացման ճամբարներում տեղակայելու համար, որոնք Պեկինն անվանում է վերակրթման և ուսումնական կենտրոններ:

Ույղուրների մեծ մասը բնակվում է Չինաստանի արևմտյան Սինցզյան նահանգում։ Ըստ իրավապաշտպան կառույցների, պաշտոնական Պեկինը շարունակաբար բռնությունների և ճնշումների է ենթարկում նրանց՝ ստիպելով հրաժարվել իրենց կրոնից, լեզվից և մշակույթից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից