copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:03 13-06-2022

Քեյթ Միդլթոնի դեղին՝ Emilia Wickstead զգեստը դեղինն այս տարի թրենդային է դարձրել

Դեղին զգեստների վերաբերյալ հարցումները Google որոնողական համակարգում աճել են 140%-ով այն բանից հետո, երբ հունիսի 3-ին Քեյթ Միդլթոնը Մեծ Բրիտանիայի թագուհու պլատինե հոբելյանի տոնակատարության շրջանակում հայտնվեց լիմոնագույն՝ Emilia Wickstead ապրանքանիշի զգեստով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականը դեղինն անվանել է սեզոնի թրենդ, քանի որ բացի Քեմբրիջի դքսուհուց, որն այս գույնով է հայտնվել Սուրբ Պողոսի տաճարում շնորհակալական արարողության ժամանակ, այն ընտրել էր դերասանուհի Էնն Հեթուեյը անցյալ շաբաթ Bvlgari ոսկերչական ապրանքանիշի ընթրիքի համար։

Նշվում է, որ հարսանիքներին հյուրերի համար դեղին զգեստների հայտերը 200%-ով ավելացել են։

«Դեղինն այն գույներից է, որը միշտ համակրանք է առաջացնում, և դրա ժողովրդականությունը աճում է գարուն-ամառ սեզոնին, - պարբերականին բացատրել է հայտնի ոճաբան Ռոշել Ուայթը: Այս գույնը նշանակում է երջանկություն և ջերմություն»։
Ոճաբանը հավելել է, որ դեղինի տարբեր երանգները կարող են համապատասխանել մաշկի յուրաքանչյուր երանգի։

«Դուք երբեք չեք կարող սխալվել այս գույնի դեպքում, քանի որ այն կարելի է խառնել և համադրել տարբեր երանգների հետ, և այն համապատասխանում է ցանկացած կերպարի՝ նրբաոճից մինչև սպորտային և ամենօրյա», - ավելացրել է ոճաբանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից