copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 13-06-2022

Արքայազն Հարրին պոլո խաղալիս ընկել է ձիուց


Արքայազն Հարին Կալիֆորնիայում իր աստղային ընկերների հետ պոլո խաղալիս ընկել է ձիուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ հունիսի 12-ին, Սանտա Բարբարայի պոլո ակումբում, որտեղ արքայազն Հարին խաղում էր Los Padres թիմում։

Նշվում է, որ թիմն ի վերջո պարտվել է 12-11 հաշվով, սակայն պապարացիների կողմից արված լուսանկարներում Սասեքսի դուքսը անհանգիստ տեսք չունի. պարզ է, որ նա հիանալի ժամանակ է անցկացնում իր ընկերների՝ ամերիկացի երգչուհի Քեթրին Մակֆիի, նրա ամուսնու՝ կոմպոզիտոր Դեյվիդ Ֆոսթերի և նրանց որդու՝ Ռեննիի հետ։


Ամենից շատ դիտված