Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:01 12-06-2022

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 287 երեխա է զոհվել. Ուկրաինայի գլխավոր դատախազություն

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 287 երեխա է զոհվել, ավելի քան 508-ը վիրավորվել է, հաղորդվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության ամփոփագրում։

Երեխաների մեծ մասը տուժել է Դոնեցկի, Խարկովի, Կիևի, Չեռնիգովի, Լուգանսկի, Խերսոնի, Նիկոլաևի և Զապորոժիեի մարզերում։

Այս տվյալները վերջնական չեն, ընդգծում են Ուկրաինայում․ շատ մարզերից, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են, և բռնազավթված տարածքներից տվյալներ ստանալն այժմ անհնար է։

Ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան 1970 ուսումնական հաստատություն, որոնցից 194-ն ամբողջությամբ ավերվել է։

ՄԱԿ-ը մայիսի վերջին հաղորդել է Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով զոհված 3974 խաղաղ բնակիչների մասին, այդ թվում՝ 259 երեխայի:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին