copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:02 12-06-2022

3.2 միլիոն ուկրաինացի փախստական ​​ժամանակավոր ապաստան է գտել ԵՄ-ում․ ՄԱԿ

ՄԱԿ-ի տվյալներով, արդեն ավելի քան երեք միլիոն ուկրաինացի փախստական է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացել ԵՄ երկրներում։ Դա նրանց թույլ է տալիս ապրել և աշխատել ԵՄ երկրներում։ Միայն պաշտոնական տվյալներով, ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից ի վեր, գրեթե հինգ միլիոն ուկրաինացի փախստական ​​է ժամանել ԵՄ։ Նրանց մեծ մասին ընդունել են Լեհաստանը, Չեխիան և Գերմանիան։

Սրանք բոլոր փախստականները չեն, այլ միայն պաշտոնապես գրանցվածները։ Նրանցից ոմանք ապաստան են գտել ԵՄ-ից դուրս, ոմանք անհրաժեշտ չեն համարել գրանցվել և օգնություն խնդրել, ուստի ներառված չեն վիճակագրության մեջ։ Պատերազմի սկսվելուց հետո Ուկրաինայից ԵՄ երկրներ տեղափոխվածների մի մասը վերադարձել է հայրենիք։

Հունիսի 9-ին Լեհաստանը պաշտոնապես ընդունել է ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի փախստականի, Գերմանիան՝ 780 հազար, Չեխիան՝ 366 հազար։ Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ին հայտել է Ուկրաինայից տեղափոխված ավելի քան մեկ միլիոն փախստականի մասին, սակայն տվյալներ չի տրամադրել, թե նրանցից քանիսն են որևէ պաշտոնական կարգավիճակ ստացել Ռուսաստանում, և քանիսն արդեն կարող են տուն վերադարձած լինել։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ այս դեպքում խոսքը ոչ թե փախստականների, այլ արտաքսվածների մասին է, և Ռուսաստանին մեղադրում են նրանց իրավունքները ոտնահարելու մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով