copy image url
Ավելին 4 տարի առաջ - 17:32 11-06-2022

Բրիթնի Սփիրսը իր հարսանիքին կրկնել է Մադոննայի հետ հայտնի համբույրը

40-ամյա Բրիթնի Սփիրսը 2022 թվականի հունիսի 10-ին 28-ամյա Սեմ Ասգարիի հետ հարսանեկան արարողության ժամանակ կրկնել է իր սադրիչ համբույրը Մադոննայի հետ։

Փոփ երաժշտության թագուհին և արքայադուստրը հյուրերին հիշեցրել են 2003 թվականի MTV Video Music Awards-ի իրենց հայտնի համատեղ ելույթը, որի ժամանակ նրանք համբուրվել են բեմում։ Մոտ 20 տարի անց Բրիթնին և Մադոննան կրկնել են այդ համբույրը, այս անգամ Սփիրսի հարսանիքի ժամանակ։ Տոնակատարության պաշտոնական մասից հետո երգչուհիները միասին կեցվածք են ընդունել՝ տեսախցիկի առաջ համբույր պատկերելով, հաղորդում է Page Six պարբերականը:

Բրիթնի Սփիրսն ու նրա ներկայիս ամուսին Սեմ Ասգարին ծանոթացել են 2016 թվականին երգչուհու տեսահոլովակի նկարահանման ժամանակ։ 2021 թվականի սեպտեմբերին Ասգարին իր ձեռքն ու սիրտն է առաջարկել Սփիրսին, իսկ 2022 թվականի ապրիլին երգչուհին հայտարարել է հղիության մասին, սակայն մեկ ամիս անց նա հայտնել է, որ վիժել է։

Հայտնի է, որ Սփիրսի առաջին ամուսին Ջեյսոն Ալեքսանդրը փորձել է խանգարել երգչուհու հարսանիքին։ Արդյունքում Ալեքսանդրը ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին