Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:15 11-06-2022

Հայաստանն ու Գերմանիան շարունակում են զարգացնել հարաբերությունները. դեսպան

Հայաստանն ու Գերմանիան շարունակում են զարգացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ գրանցելով հաջողություններ:

Այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը՝ «Գերմանա-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30 տարի. մշակույթը որպես համագործակցության զարգացման խթան» խորագիրը կրող միջոցառման ժամանակ՝ առանձնացնելով մշակութային համագործակցությունը:

Անդրադառնալով երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի, դեսպանը նշեց, որ ապագայում նույնպես շարունակելու են բարձրաստիճան քաղաքական երկխոսությունները:

«ԵՄ երկրներում համագործակցությունը սկսվում է գիտության, կրթության և մշակույթի ապակենտրոնացման ոլորտում, իսկ Հայաստանի և Գերմանիայի միջև գոյություն ունեն բարեկամական 30-ամյա հարաբերություններ: Ուզում եմ շեշտել, որ մշակույթի դերը նույնպես կարևոր է երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: Մենք ունենք գերմանական մի շարք կազմակերպություններ, որոնք իրականացնում են մեր մշակութային առաքելությունները»,- ասաց նա:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը նշեց, որ այս միջոցառումը շարունակությունն է իրենց հիմնադրամի և «Արամ Խաչատրյան-Մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ մի շարք ծրագրերի:

«Մշակույթի զարգացումը մեր հիմնադրամի առաքելության մի մասն է: Եվ անհնար է չնկատել, թե ինչպես մշակույթի առաջատարները՝ գրողները, երաժիշտները կարող են զարգացնել երկրների միջև հարաբերությունները»,-ասաց նա:
«Արամ Խաչատրյան-Մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն էլ, անդրադառնալով քաղաքականությանն ու երաժշտությանը, նշեց, որ ճիշտ քաղաքականությունը կարող է ազդել երաժշտության և մշակույթի զարգացման վրա:

«Այսօր ուրախությամբ հայտնում եմ, որ հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի 119 ամյակի օրը՝ Երևանում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 18-րդ մրցույթը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ներկայացուցիչներ: Եվ ես վստահ եմ, որ ինչպես անցած 17 տարիների ընթացքում, այս տարի ևս կունենանք նոր անուններ, որոնք կկապեն իրենց երկրները Արամ Խաչատրյանին, հայ դասական կատարողական արվեստին և Հայաստանը ավելի տեսանելի կդարձնեն դասական երաժշտության քարտեզի վրա»,-ասաց Մարտին Թովմասյանը:

Միջոցառումն անցկացվում է «Արամ Խաչատրյան-Մրցույթ»-ի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան