copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:17 11-06-2022

Զելենսկու մամուլի քարտուղարը վիճել է Բայդենի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին անտեսել է իր նախազգուշացումներն այն մասին, որ Ռուսաստանը փետրվարին ներխուժելու է Ուկրաինա։

«Ես գիտեմ՝ շատերը կարծում էին, որ ես միգուցե չափազանցնում եմ, բայց ես գիտեի, և մենք ունեինք տվյալներ, որոնք հաստատում էին՝ Պուտինը պատրաստվում է անցնել սահմանը: Կասկած չկար: Եվ Զելենսկին չէր ուզում լսել դա, ինչպես շատ ուրիշներ»,- այս մասին Բայդենն ասել է Դեմոկրատական ​​կուսակցության դոնորների հետ հանդիպմանը։

Այժմ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը որոշել է պատասխանել ԱՄՆ նախագահին։

««Չէր ուզում լսել» արտահայտությունը, հավանաբար, պետք է հստակեցվի: Բացի դրանից՝ եթե հիշում եք, Ուկրաինայի նախագահը գործընկերներին կոչ էր արել նախատեսել կանխարգելիչ պատժամիջոցների փաթեթ, որպեսզի ստիպի Ռուսաստանին դուրս բերել զորքերը և թուլացնել լարված իրավիճակը։ Եվ այստեղ արդեն կարելի է ասել, որ մեր գործընկերները «չցանկացան լսել մեզ»,- ասել է Նիկիֆորովը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ