copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:52 10-06-2022

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԱԾ-ից, օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Լ.Գ-ն, հանդիսանալով զինծառայող, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող՝ հայ աղջկա տվյալներով գրանցված օգտահաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված շփվելուց հետո, վերջինիս կողմից բանկային փոխանցման միջոցով ստացել է 150 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ:

Նշված «աղջկա» միջնորդությամբ՝ 2021 թվականի փետրվար ամսից, բջջային հեռախոսի հավելվածի միջոցով շարունակել է շփումը օտարերկրյա հատուկ ծառայության մեկ այլ ներկայացուցչի հետ: Եվ ծառայության բերումով տիրապետելով ՊՆ N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով, 2021 թվականի մարտ ամսից մինչև 2022 թվականի մայիս ամիսը ընկած ժամանակահատվածը, հավաքագրել և բջջային հեռախոսի հավելվածի միջոցով նրանց է փոխանցել պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

Դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում պետական դավաճանություն կատարելու համար կասկածվող քաղաքացի Լ.Գ-ն ձերբակալվել է, որի ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել