copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:51 10-06-2022

21-ամյա երիտասարդը զենքի սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացուց փող է հափշտակել

Հունիսի 8-ին՝ ժամը 22։16-ին, ոստիկանություն էր զանգել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացի և հայտնել, որ կես ժամ առաջ մի տղամարդ, որին ճանաչում է և ունի կոնտակտային տվյալները, զենքի սպառնալիքով իրենից փող է վերցրել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.30-ին անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով Հնդկաստանի վերոհիշյալ քաղաքացուց հափշտակել են 90 000 դոլար, 35.000 դրամ և դիմել փախուստի:

Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 21-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել բացատրություն: Նա ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ