Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:15 10-06-2022

Իրար հետ աշխատել ենք, բայց Ձեր ներկայացրած հաշվեքննության մեջ գրված է լրիվ հակառակը. Թորոսյանը՝ Ջանջուղազյանին

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային ծախսերով պայմանավորված բյուջետային հաշվեքննության արդյունքները։

Պապոյանը, հարցն ուղղելով Փափազյանին, ասաց, որ երբ կարդում էր զեկույցը, ստացավ հետևյալ եզրակացությունը. «Սա մի պրոցես է, որը ՀՀ-ում տեղի է ունեցել այլ ձև, իսկ ամբողջ աշխարհում՝ փայլուն ձևո՞վ։ Ինչևէ, կարծում եք՝ որևէ լավ բան տեղի չի՞ ունեցել այդ պրոցեսի ընթացքում, օրինակ՝ հարյուր հազարավոր մարդիկ են բուժվել, տասնյակ հազարավոր մարդիկ են փրկվել, դա որևէ կերպ գնահատման արժանի երևույթ չէ՞։ Այստեղ անգամ մի կետ կա, որ լիազոր մարմինը, չունենալով համաճարակի կառավարման պլան, այնուամենայնիվ, այսքան աշխատանք է իրականացվել, տասնյակ հազարավոր մահերից ենք խուսփել։ Աշխարհում քանի՞ երկիր գիտեք, որ ՀՀ-ից ավելի լավ էր պատրաստվել քովիդի դեմ պայքարին»։

Դրան ի պատասխան՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ռիսկ կա, որ չի կարող պատասխանել այդ հարցին։ Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանին ի պատասխան՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Իրար հետ աշխատել ենք, բայց այս հաշվեքննության մեջ գրված է լրիվ հակառակը»։

Հիշեցնենք, որ Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացնում է հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը՝ կորոնավիրուսային ծախսերով պայմանավորված բյուջետային հաշվեքննության արդյունքները՝ հիմնված ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական և քննիչ հանձնաժողովների առաջարկությունների վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան