Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:58 09-06-2022

Հունաստանին զգուշացնում ենք՝ խելքդ գլուխդ հավաքիր և հեռու մնա երազանքներից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկա է եղել Էգեյան ծովի տարածաշրջանում այդ երկրի ԶՈՒ-երի կողմից անցկացվող մասշտաբային «EFES 2022» զորավարժությունների ցուցադրական օրվա գործողություններին:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, Էրդողանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով մի շարք հարցերի, որոնց թվում Սիրիայի հյուսիսում քրդական գործոնին և Հունաստանի հետ առկա լարվածությանը:

Սիրիայի վերաբերյալ նա նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տալու, որ իր սահմանին մոտ «ահաբեկչական միջանցքներ» ձևավորվեն: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անպայմանորեն ամբողջացնելու է Սիրիայի հյուսիսում ռազմագործողությունների արդյունքում ձվավորած, այսպես կոչված, անվտանգության գոտու այն հատվածները, որոնք կիսատ է թողել:

Անդրադառնալով Հունաստանի հետ հարաբերություններին՝ նա հայտարարել է, որ Էգեյան ծովում, Արևելյան Միջերկրական ծովում և Կիպրոսում Թուրքիայի դեմ ռազմավարություն է կիրառվում, որը սպառնալիքներ է պարունակում միջազգային պայմանագրերով հաստատված Թուրքիայի Հանրապետության իրավունքների և շահերի դեմ:

Այս համտեքստում Էրդողանն ընդգծել է. «Այս առիթով Հունաստանին մեկ անգամ էլ կոչ եմ անում հրաժարվել ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումից, գործել միջազգային պայմանագրերին համապատասխան: Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում: Հատկապես այս ազգը վճռական է, և երբ մի բան ասում է, դրան հետամուտ է լինում»:

Նա սպառնացել է Հունաստանին՝ նշելով. «Հունաստանին զգուշացնում ենք, որ խելքը գլուխը հավաքի և հեռու մնա երազանքներից և գործողություններից, որոնք կավարտվեն հիասթափությամբ, ինչպես եղել է մեկ դար առաջ: Թուրքիան, ինչպես չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից, այնպես էլ չի վարանի կիրառել իր իրավասությունները, որոնք կղզիների ռազմականացման հարցում միջազգային պայմանագրերով շնորհված են իրեն»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի