copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:53 09-06-2022

Բայդենը կատակել է, որ կարևոր փաստաթղթերը զուգարան նետելու անհրաժեշտության դեպքում օգնության է կանչում Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ երբ «կառավարական փաստաթղթերը զուգարան նետելու» անհրաժեշտություն է առաջանում, նա օգնության է կանչում Դոնալդ Թրամփին։

Հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը պետության ղեկավարին կատակով հարցրել է, թե որ զուգարանն է օգտագործում, երբ ցանկանում է ոչնչացնել անձնական կամ Սպիտակ տան իր գրասենյակում գտնվող կարևոր փաստաթղթերը։

«Ես օգնության եմ կանչում Թրամփին»,- հեգնել է Բայդենը:

Այնուհետև նա հավելել է, որ ոչ մի «զգայուն» փաստաթուղթ չի ոչնչացնում։

Բայդենն այդպես ակնարկել է New York Times-ի լրագրողի տխրահռչակ հրապարակմանը, որում ասվում էր, որ պաշտոնավարման ժամանակ Թրամփը երբեմն ինքն է որոշ փաստաթղթեր ոչնչացրել՝ նետելով Սպիտակ տան զուգարանը։ Ենթադրվում էր, որ նախկին նախագահը նման կերպ խախտել է նախագահական փաստաթղթերի պահպանման մասին օրենքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը