copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:31 08-06-2022

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ ամուսնացել է


Ֆրանսիայի նախկին նախագահ 67-ամյա Ֆրանսուա Օլանդը, որը հայտարարում էր, որ երբեք չի ամուսնանա, առաջին անգամ ամուսնացել է իրենից 17 տարով փոքր դերասանուհի Ժյուլի Գայեի հետ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Հարսանիքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Տուլ քաղաքում․ փակ արարողությանը ներկա են եղել միայն ամենամտերիմները։

Ֆրանսուա Օլանդի և Ժյուլի Գայեի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2014 թվականին. այն ժամանակ նախկին նախագահը հարաբերությունների մեջ էր լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ։ Օլանդի դավաճանության մասին հայտնել էր Closer տաբլոիդը՝ հրապարակելով զույգի համատեղ լուսանկարները։ Նրանց գաղտնի հարաբերությունները մեծ սկանդալի պատճառ դարձան, որից հետո Օլանդը հայտարարեց, որ կմնա ամուրի և երբեք չի ամուսնանա։

Ըստ լուրերի՝ Գայեն է պնդել ամուսնանալ. 2014 թվականին լրատվամիջոցները նույնիսկ տեղեկություններ էին հրապարակել նրանց առաջիկա հարսանիքի մասին, որն այդպես էլ չիայացավ։

Ֆրանսուա Օլանդը չորս երեխա ունի իր նախկին սիրեցյալից՝ ֆրանսիացի քաղաքական գործիչ Սեգոլեն Ռուայալից։ Նրանք միասին ապրել են գրեթե 30 տարի, իսկ 2007 թվականին բաժանվել են։ Ժուլի Գայեն նույնպես երկու երեխա ունի կինոռեժիսոր Սանտյագո Ամիգորենայի հետ նախորդ ամուսնությունից։

Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012-ից 2017 թվականներին, նրան հաջորդել է Էմանուել Մակրոնը։

Ջուլի Գայեն հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Պոլին», «Իմ լավագույն ընկերը», «Մեր լավագույն արձակուրդը»։ Գայեն իրեն փորձել է նաև որպես կինոպրոդյուսեր («Գաղտնի կյանքը»)։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ