copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:49 08-06-2022

Ուկրաինական հացահատիկի հետ կապված իրավիճակը ոչ մի կապ չունի պարենային ճգնաժամի հետ. Լավրով

Ուկրաինական հացահատիկի հետ կապված իրավիճակը ոչ մի կապ չունի պարենային ճգնաժամի հետ, սակայն ԵՄ-ն դրանից ստեղծում է «տիեզերական մասշտաբի աղետ», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Լավրովը Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ. հաղորդվում է, որ նրանք քննարկել են Սև ծովում Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար պարենային միջանցք բացելու հարցը։

Բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում Լավրովն ասել է, որ, թուրքական կողմի տվյալներով, Ուկրաինան պատրաստ է կա՛մ ականազերծել իր ջրերը, կա՛մ ապահովել նավերի անցումը հացահատիկը դուրս բերելու համար։

Նրա խոսքով, ռուս զինվորականները կապ են պահպանում թուրք գործընկերների հետ՝ քննարկելով հացահատիկը դուրս բերելու նախաձեռնությունների մանրամասները։ «Մեր կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի եղել այս խնդրի համար (խնդիրիկի, իրականում այն փոքր է). եթե Կիևի իշխանությունները հասունանան, մենք միայն ուրախ կլինենք համագործակցել»,- ասել է Լավրովը։

«Մենք պատրաստ ենք ուղեկցել և ապահովել նավերի անվտանգությունը, որոնք լքում են ուկրաինական նավահանգիստները և գնում դեպի նեղուցներ, պատրաստ ենք դա անել մեր թուրք գործընկերների հետ համագործակցությամբ: Հիմնական խնդիրը եղել է (...) նավահանգիստները ականազերծելուց Ուկրաինայի հրաժարումը»,- ասել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում