copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:36 08-06-2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քննարկվել են ՀԲԸՄ արցախյան ծրագրերի ընթացքը և նոր նախաձեռնությունները:

Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունից և նշել, որ այսօր Արցախում թե՛ պետական, թե՛ բարեգործական խողովակներով իրականացվող ծրագրերի բովանդակությունից ու հաջողությունից է կախված Արցախի Հանրապետության ապագան:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի