copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:54 07-06-2022

Արա՛, մի հատ իրար կողքի դրեք Նիկոլի և Արման Թաթոյանի կենսագրությունները․ Րաֆֆի Ասլանյան

«Ինձ հատկապես զայրացնում է, երբ Նիկոլի մի կողմնակից փորձում է քննադատել կամ վարկաբեկել Արման Թաթոյանին, այսօրվա լրահոսի համատեքստում դարձյալ այդպիսինների պակաս չի զգացվում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նա հավելել է․ «Արա՛, մի հատ իրար կողքի դրեք Նիկոլի և Արման Թաթոյանի կենսագրությունները ու մտովի համեմատեք, եթե իհարկե կարդալ գիտեք։ Թաթոյանը պրոֆեսոր է, գիտնական, տաղանդավոր իրավաբան, հայրենի հող ու ջուրն ամեն ինչից վեր դասող, ավանդական ընտանիքի զավակ, միջազգային մեծ հեղինակությամբ, տիրապետում է երեք օտար լեզուների՝ գրեթե դրանց կրողների նման…այլ ոչ թե ամազոնաբնակի ոճով ու մակարդակի։

Շարունակե՞մ, թե՞ հասկացաք, չնայած դուք ի վիճակի՞ եք արդյոք որևէ բան հասկանալ…»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից