copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 07-06-2022

Նեբենզյան լքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դահլիճը ԵԽ-ի ղեկավարի ելույթի ժամանակ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթի ժամանակ լքել է դահլիճը։

Դատելով նիստի հեռարձակումից, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միշելը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում միլիոնավոր տոննա հացահատիկի արգելափակման, գյուղատնտեսական աշխատանքները խափանելու (այդ թվում՝ ականապատման միջոցով), հացահատիկի ամբարներին հարվածներ հասցնելու, գյուղարտադրանքի գողության և «մեղքը ուրիշների վրա բարդելու» մեջ։

«Դա վախկոտություն է և քարոզչություն»,- ասել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ։ Այս խոսքերից հետո Միշելն ասել է. «Դուք կարող եք հեռանալ... Երևի ավելի հեշտ է չլսել ճշմարտությունը»:

Նեբենզյայի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ նա լքել է դահլիճը, քանի որ Շառլ Միշելն «ակնհայտորեն կոպիտ» է խոսել և Ռուսաստանին մեղադրել է ճգնաժամ հրահրելու մեջ՝ չնայած հակառակն ապացուցող բոլոր փաստերի:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում