copy image url
Ավելին 4 տարի առաջ - 10:46 07-06-2022

ԱՄՆ-ն Ռոման Աբրամովիչի ինքնաթիռների ձերբակալման օրդեր է տվել

ԱՄՆ-ում հաշտարար դատավոր Սառա Լ. Քեյվը ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող կամ նրա կողմից վերահսկվող Boeing 787-8 Dreamliner և Gulfstream G650ER ինքնաթիռների ձերբակալման օրդեր է տվել:

ԱՄՆ-ի տվյալներով, ինքնաթիռները գնահատվում են ավելի քան 400 միլիոն դոլար։

Թեև Աբրամովիչի անունը չկա ուկրաինական պատերազմի պատճառով ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված հարուստ ռուսաստանցիների ցուցակում, երկրի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ նա խախտել է պատժամիջոցները՝ առանց անհրաժեշտ հավաստագրի օդանավը վերաարտահանելով Ռուսաստան:

Աբրամովիչի ինքնաթիռների կալանավորումը հնարավոր է դարձել, քանի որ պատժամիջոցներն արգելում են առանց հավաստագրի ամերիկյան արտադրության ինքնաթիռների արտահանումը, վերաարտահանումը կամ երկրի ներսում փոխանցումը, հայտարարել են կառավարության պաշտոնյաները: Երկու ինքնաթիռներն էլ Ռուսաստան են թռել մարտին՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի, նշել են նրանք:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների համաձայն, մարտ ամսից Boeing-ը գտնվում է Դուբայում, իսկ Gulfstream-ը՝ Մոսկվայում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ