copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:54 06-06-2022

Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան․ նոր մանրամասներ «Թաքնված ջրվեժի» ողբերգական դեպքից

Մայիսի 28-ին Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը Սիրիայի Քեսաբ ավանից հայրենադարձած Վահան Սուլյանն է։ Նա մահացել է՝ փորձելով փրկել իրենից առաջ սահած ընկերոջը․ գրում է aravot.am-ը։

Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվել է Երևանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չեն կարողացել մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին եղբայրը, երևանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները:

«Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել, վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած՝ գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը ջրվեժի տակ…

Վահանը հոգևոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգևորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաև Արցախը: Երևանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երևանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երևանի փողոցներով…

Վստահ ենք՝ այս դեպքը չէր լինի, եթե պատկան մարմինները («Հայանտառ» տնտեսությունը կամ բնապահպանության նախարարությունը, կամ բնապահպան ընկերությունները) մի փոքրիկ աշխատանք տարած լինեին ու շղթայով անջատեին վտանգավոր, հարթ գոտին, թեկուզ մեկ ցուցանակ տեղադրեին՝ «վտանգավոր է ջրվեժին մոտենալը»,- գրում է թերթը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում