copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:01 04-06-2022

Մոսկվայի կենտրոնում գործարարի սպանության մեջ մեղադրվողը չի փորձել լուսանկարել դիակը․ փաստաբան

Մոսկվայի կենտրոնում գործարարի սպանության մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Հայրիկ Երվանդյանի փաստաբանը չի պարզաբանել, թե ինչու է իր պաշտպանյալը հարձակումից հետո բջջային հեռախոս օգտագործել։ Լրագրողներին Մուշեղ Հայրապետյանը հայտարարել է, որ այս հանգամանքը նախաքննության գաղտնիքն է, սակայն վստահեցրել է, որ Երվանդյանը չի փորձել լուսանկարել դիակը։

«Դա լուսանկարելու փորձ չի եղել, այսպես ասենք՝ դիակ լուսանկարելու։ Այս հանգամանքը վերաբերում է նախաքննության գաղտնիությանը, ուստի ես չէի ցանկանա մեկնաբանել այս կետը»,- պարզաբանել է Հայրապետյանը։

Եթե ​​հնարավոր լինի ապացուցել, որ Երվանդյանը սպանությունը կատարել է անձնական հակակրանքից դրդված, ապա դատարանը նրան ավելի մեղմ պատիժ կսահմանի, հավելել է փաստաբանը։

«Վարձու սպանությունը որակավորվում է 105-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդ դեպքում 8-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում է սպառնում: Իսկ թշնամական վերաբերմունքը՝ մաս 1-ինն է: Այդ դեպքում 6-ից 15 տարի է: Այս պահի դրությամբ որևէ օբյեկտիվ ապացույց չկա, որ դա վարձու աշխատանք է եղել։ Ոչ նախաքննական, ոչ պաշտպանական կողմը նման տեղեկություն չունի»,- հայտարարել է Հայրապետյանը։

Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից սպանվել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանը, որը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել