copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:17 04-06-2022

Ո՞ւմ առաջադրանքն էր կատարում Իշխանը ոստիկանների վրա քարեր նետելու ռազմական օպերացիան իրականացնելիս․ Արփի Դավոյան

Սաղաթելյան Իշխանն ու մնացած արկածախնդիրները պատասխանատվություն են կրում երեկվա բախման համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արփի Դավոյանը։

Նա հավելում է․ «Այսպես է լինում, երբ քո ուժերից վեր ծանրություն ես ուզում բարձրացնել, երբ քեզ շրջապատող ռևանշիստներին ու քեզ համոզում ես, որ հեղափոխությունը գրպանումդ է, բայց անելանելի իրավիճակում հայտնվելով, բախումներ հրահրելն ու մարդկանց անօրինական գործողությունների դրդելը համարում ես փրկօղակ։

Կարևոր է հասկանալ՝ ու՞մ առաջադրանքն էր կատարում Իշխանը և ի՞նչ խնդիր էր լուծում ոստիկանների վրա քարեր նետելու ռազմական օպերացիան իրականացնելիս, եթե դա իր վաղեմի երազանքն էր, ապա դա էլ պետք է հասկանալ։

Այսպես է լինում, երբ 44-օրյայի առաջնագծից փախածներ հայտնվում են Երևանի կենտրոնում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է