copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:11 01-06-2022

Իրանական առողջապահական կազմակերպության աջակցությամբ Ալավերդի համայնքում կգործարկվի համակարգչային տոմոգրաֆիկ կաբինետ

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է «Վարան պարտո դարման» (Varan Parto Darman) իրանական առողջապահական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջաթփանահին և «Իրա մեդիքլ գրուպ» ընկերության մարքեթինգի մասնագետ Կարեն Ավանեսյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ իրանցի հյուրը տեղեկացրել է, որ Ալավերդու ԲԿ տնօրենի հետ զրույցի արդյունքում և, հաշվի առնելով տարածաշրջանում համակարգչային տոմոգրաֆիկ սարքի բացակայությունը, ցանկություն են հայտնել, մարզի ղեկավարի համաձայնության դեպքում, ԲԿ-ի տարածքում հիմնելու տոմոգրաֆիկ կաբինետ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան սարքավորմամբ և կահավորմամբ:

Մոհամմադ Հաջաթփանահին տեղեկացրել է, որ արդեն 5-6 տարի է՝ գործունություն են ծավալում Հայաստանում՝ ճառագայթային բուժման ոլորտում, սերտորեն համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ: Վերջերս տոմոգրաֆիկ կաբինետ են հիմնել Արմավիր քաղաքում, շուտով նման կաբինետ կգործի Եղեգնաձորում և պայմանավորվածության ձեռքբերման դեպքում՝ այս տարի կկարողանան կաբինետ գործարկել նաև Ալավերդի համայնքում:

Նման ծառայության կարևորությունն ընդգծել է նաև Ս. Մոսինյանը՝ նշելով, որ տոմոգրաֆիկ սարքը կարող է սպասարկել, ոչ միայն Թումանյանի, այլև Նոյեմբերյանի տարածաշրջանի և Վրաստանի սահմանամերձ հայկական բնակավայրերի ազգաբնակչությանը:
Մարզի ղեկավարը, ողջունելով նախաձեռնությունը, պատրաստակամություն է հայտնել աջակցելու փոխշահավետ համագործակցությանը։

«Այս պահին իսկապես առկա է համակարգչային տոմոգրաֆիկ ծառայության ներդրման անհարժեշտությունը նաև այդ տարածաշրջանում, քանի որ ծառայությունից օգտվելու համար քաղաքացիները ստիպված են լինում գալ Վանաձոր կամ մեկնել մայրաքաղաք: Հուսով եմ՝ կարող ենք գործակցել և կյանքի կոչել նախաձեռնությունը»,- ասել է մարզպետը: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Ամենից շատ դիտված

09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել