Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:25 01-06-2022

ՓՄՁ խորհրդի միջոցով մենք փոփոխություններ մտցրինք, որով կապիտալ ծախսերի կատարողականը մոտեցավ 100 %-ի. Վ. Քերոբյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021 թվականի բյուջեի կատարողականը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարության բյուջետային կատարողականը, նա իր զեկույցում ասաց, որ ընդհանուր բյուջեի կատարողականի ընթացքում ընդհանուր թվերը հետևյալն են․ տարեսկզբին հաստատաված տարեկան բյուջեն եղել է 32 մլրդ 319 դրամ։

«Տարվա ընթացքում այն ավելացել է մինչև 45 մլրդ դրամ, մի քիչ էլ պարտք ենք մնացել այս ծրագրերով՝ 1 մլրդ 853 մլն 610 դրամ, որը արդեն այս տարվա սկզբին փակեցինք։ Էկոնոմիկայի նախարարությունը պլանավորված գործողությունները էապես գերակատարել է»։

Քերոբյանի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում իրականացրել են մեկ ծրագիր, որը կազմել է 3 մլրդ 642 մլրդ դրամ։

Պետական գնումների ոլորտում բանկային երաշխիքների հետ կապված, որով Էկոնոմիկայի նախարարությունը կարողացավ մեղմել երաշխիքների պայմանները, որը թույլ տվեց կտրուկ մեծացնել հանրային ներդրումների կատարողականը։ ՓՄՁ խորհրդի միջոցով մենք փոփոխություններ մտցրինք, որը թույլ տվեց, որ կապիտալ ծախսերի կատարողականը մոտենա 100 %-ին։

Հանրային ներդրումների ավելացումն ապահովելու համար՝ արտահանումը, ըստ Քերոբյանի, անցյալ տարի աճել է մոտ 20 %-ով, որը, իր կարծիքով, շատ լավ ցուցանիշ է։

«Ընդհանուր առմամբ՝ առևտրային կցորդներից մեր ակնկալիքները, մոտավորապես նույն շրջանակներում են՝ արտահանումների օժանդակության, ներդրումների ներգրավումն է, զբոսաշրջության զարգացումն է։ Հիմա մենք ԱԳՆ-ի հետ քննարկում ենք այդ ձևաչափի արդիականացումը, ընդհանուր տնտեսական շահերի ձևավորումը թույլ է տալիս, որ ՀՀ-ի միջազգային կշիռը նաև քաղաքական առումով մեծանա»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին