Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:01 01-06-2022

Հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացել է 16,2 %- ով. Ռուստամ Բադասյան

Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021 թվականի բյուջեի կատարողականը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր զեկույցը ներկայացնելու ընթացքում ասաց, որ վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել 22.7 մլրդ դրամ եկամտահարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 70,4 %-ով։
Բադասյանը, անդրադառնալով կառույցի բարեփոխումներին, ասաց, որ մաքսային հսկողության կառավարման համակարգերի կրճատում է եղել՝ մեկ կանգառ-մեկ պատուհան համակարգի ներդրում։

Վերադառնալով հարկատուներին՝ ասաց, որ հարկ վճարողների մոտ տարբեր ցուցանիշների փոփոխության դեպքում լինում է գեներացնել հաշվետվություններ և անհատական վերլուծությունների միջոցով ծանուցել հարկ վճարողներին, որ իրենց կարգապահությունը բարելավվի. «Համալիր ստուգումների քանակի մասով կարող եմ ասել, որ հնարավորինս կրճատելու և դրանք ավելի ռիսկային ոլորտներ ուղղելու ռազմավարություն ենք մշակել»։

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, թե անշարժ գույքի շուկայում արդեն գործարքներ են իրականացվում կրիպտոարժույթներով, Բադասյանը պատասխանեց, որ ունեցել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնցով արձանագրվել է մեծ գումարի կանխիկի տրամադրման դիմաց կրիպտոարժույթի ակտիվի ձեռքբերում, սակայն այդ գործողությունները չեն ունեցել որևէ արդյունք։

«Միավոր հարկերի հավաքագրման համար կատարված ծախսերը կրճատվել են 16,2 %- ով, կամ որ նույնն է՝ հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացել է 16,2 %- ով»,- ասաց Բադասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում