Ներքին Արտաքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:16 31-05-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է եղել պատմական ամուր հենքի վրա խարսխված միջպետական համագործակցությունը նոր ուղղություններով համալրելուն վերաբերող հարցերի։

«Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցությունն ու շփումների ակտիվացումը։ Ընդգծվել է հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ի բարօրություն երկու երկների ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը