Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:07 30-05-2022

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորելով բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում, Մալիում և Ղազախստանում գործընկեր երկրների զինծառայողների հետ համատեղ իրականացված խաղաղապահ մարդասիրական առաքելությունների համար։ Բարձր գնահատելով բրիգադի զինծառայողների արհեստավարժությունը՝ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը, հայ զինծառայողները պատվով են իրականացրել առաջադրված խնդիրները, այդկերպ իրենց ներդրումն ունենալով հակամարտություններից ու պատերազմներից տուժած քաղաքացիական անձանց անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման գործում։

Հանդիսավոր արարողության ընթացքում խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի և զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

Պաշտպանության նախարարն ու նրան ուղեկցող բարձրաստիճան սպաները զորամասի տարածքում կառուցված հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան