Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 30-05-2022

Գեյթսը, Մասկը և Բեզոսը 115 միլիարդ դոլար են կորցրել 2022 թվականի սկզբից

Ամերիկայի ամենահարուստ մարդիկ՝ միլիարդատերեր Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը և Ջեֆ Բեզոսը 2022 թվականի սկզբից կորցրել են ընդհանուր առմամբ 115 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով միլիարդատերերի սեփական ինդեքսը։

Այնուամենայնիվ, Մասկը, չնայած 46,4 միլիարդ դոլար կորստին, 224 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ներկայումս ունի 139 միլիարդ դոլար․ կորցրել է 53,2 միլիարդ դոլար, իսկ Բիլ Գեյթսի կարողությունը գրեթե կրճատվել է կիսով չափ․ Microsoft-ի հիմնադրին 15,1 մլրդ դոլար կորցնելուց հետո մնացել էր 23 մլրդ դոլար։

Այնուամենայնիվ, Գեյթսը մոլորակի ամենահարուստ մարդկանց առաջին եռյակում չէ. LVMH ֆրանսիական կոնգլոմերատի ղեկավար Բեռնար Առնոն կորցրել է 44,7 միլիարդ դոլար և մնացել 133 միլիարդ դոլար կարողությամբ:

Կարողության աճ է գրանցել միայն Berkshire Hathaway-ի գործադիր տնօրեն Ուորեն Բաֆեթը. նրա կարողությունն աճել է 6,54 միլիարդ դոլարով՝ հասնելով 115 միլիարդ դոլարի:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին