copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:16 29-05-2022

Նեպալում մարդատար ինքնաթիռ է անհետացել, որում 22 մարդ է եղել

Tara Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռն անհետացել է Նեպալի Փոքհարա քաղաքում, հաղորդում է The Himalayan Times պարբերականը։

Տեղի օդանավակայանում, օդ բարձրանալուց մի քանի րոպե անց, ինքնաթիռի հետ կապը կորցրել են։

Ինքնաթիռում են գտնվել անձնակազմի երեք անդամները և 19 ուղևոր՝ 13 Նեպալի քաղաքացի, չորս հնդկացի և երկու գերմանացի։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։